ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկել է առեւտրային բանկերի հետ քննարկել օրինապահ հարկատուներին արտոնյալ պայմաններ տրամադրելու հարցը:Կարեն Կարապետյանի փոխանցմամբ՝ գաղափարի հեղինակը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն է:«Նա ուզում է հարկատուների դասակարգում մտցնել եւ «օրինապահ հարկատու»-ի կարգավիճակ սահմանել: Այժմ խնդրում եմ Ձեզ, որպեսզի առեւտրային բանկերի ղեկավարների հետ քննարկեք հետեւյալ հարցը. եթե հարկատուն ունի նման կոչում կամ որակավորում, բանկերը նրան կտրամադրե՞ն արտոնյալ պայմաններ: Ի՞նչ եք կարծում՝ դա իրագործելի՞ է»,- հարցրել է վարչապետը ԿԲ նախագահին:Արթուր Ջավադյանը նշել է, որ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար իրենք կարող են որոշակի փոփոխություններ կատարել կանոնակարգերում եւ բանկերի համար նվազեցնել ռիսկային կշիռները: «Նման հնարավորություն արդեն իսկ կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, այդ դեպքում վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է, բանկերը հնարավորություն են ունենում ավելի մատչելի պայմաններով, հեշտ ու ավելի արագ վարկեր տրամադրել»,- ասել է Արթուր Ջավադյանը: Tweet Դիտում՝ 3207