Երեւան, 14 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայէկոնոմբանկը” սկսում է թողարկել MasterCard Gold/Chip եւ Cirrus Maestro/Chip չիփային պլաստիկ քարտերը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հայտնեցին “Հայէկոնոմբանկի” մամլո ծառայությունում, “այս քարտերը նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ պաշտպանված են բոլոր տեսակի զերծարարություններից, ապահովում են բացարձակ անվտանգություն ինչպես կանխիկացման, այնպես էլ անկանխիկ առևտրային գործարքների ժամանակ”: 2006 թ. դեկտեմբերին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում 2007 թ. չիփային քարտերի թողարկում սկսելու մտադրության մասին հայտնել էին նաեւ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, “Հայբիզնեսբանկի”, “Զարգացման Հայկական Բանկի”, “Կասկադ Բանկի”, “ՎՏԲ-Հայաստան Բանկի”, “Յունիբանկի”, “Արցախբանկի” ներկայացուցիչները: “Արդշինինվեստբանկը”, “Առէկսիմբանկը”, “Անելիք Բանկը”, “Պրոմեթեյբանկը”, “ԲՏԱ-ինվեստբանկը”, “Ինեկոբանկը”, “ԻԹԲ-Միջազգային առեւտրային բանկը” եւ “Կոնվերսբանկը” հայտնել էին, որ նախատեսում են չիփային քարտեր թողարկել 2007-2008 թվականներին: Չիփային քարտն իրենից ներկայացնում է պլաստիկ քարտ` ներդրված չիփով (միկրոպրոցեսոր), որը գործում է քարտում որպես միկրոհամակարգիչ: Ժամանակակից չիփային քարտերն ունեն պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 11026