ՀՀ կենտրոնական բանկի արհկոմիտեն նոյեմբերի 26-ին Տ․Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը կազմակերպում է ֆինանսական համակարգի արագ շախմատի անհատական-թիմային առաջնություն՝ նվիրված Բանկային աշխատողի օրվան։ ԿԲ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ առաջնությանը հրավիրվում են մասնակցելու բոլոր առեւտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, կենսաթոշակային ընկերությունները, բրոքերային կազմակերպությունները: Յուրաքանչյուր կազմակերպությունից մասնակիցների քանակը չի սահմանափակվում։ Մրցաշարի հիմնադրամը կկազմավորվի մասնակից յուրաքանչյուր կազմակերպության կողմից մրցաշարի հիմնադրամին կատարված 30 000 դրամ վճարումներից։ Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով (7 րոպե/+3 վրկ․ ժամակարգով)։Մրցաշարային հիմնադրամը ամբողջությամբ ուղղորդվելու է հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրմանը: Շախմատի տան սրահի վարձակալման եւ դատավորների խրախուսման ծախսերը հոգալու է ՀՀ Կենտրոնական բանկը: Թիմային առաջնության արդյունքները կհաշվարկվեն յուրաքանչյուր կազմակերպության 3 լավագույն մասնակիցների հավաքած միավորների գումարով:Անհատական եւ թիմային առաջնության՝ կանանցից, վետերաններից (60 տարեկանից բարձր) լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները կպարգեւատրվեն պատվոգրերով։ Նախատեսվում են նաեւ դրամական մրցանակներ։ՀՀ Կենտրոնական բանկը խնդրում է մրցաշարին մասնակցելու նախնական հայտը (մասնակիցների քանակը, թիմի ավագի կամ ներկայացուցչի էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը) մինչեւ նոյեմբերի 22-ը ուղարկել khachatur.baghshetsyan@cba.am Էլեկտրոնային հասցեին։ Մինչեւ նոյեմբերի 22-ը մասնակից կազմակերպությունները պետք է վերը նշված էլ. փոստի հասցեով ուղարկեն մրցաշարի հիմնադրամին ՀՀ 103003104025, ՀԿ 02560437կատարած փոխանցման անդորրագիրը։Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ՀՀ ԿԲ աշխատակից Խաչատուր Բաղշեցյանին՝ հեռ․ 093 59 29 24, 010 59 29 24, Էլ․փոստ՝ khachatur.baghshetsyan@cba.am Tweet Դիտում՝ 2842