Բացվել է Բագրատաշենի սահմանային նոր անցակետը

04.11.2016 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը եւ ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

Բացմանը ներկա է եղել նաեւ այդ արարողության կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է 2010թ., իսկ 2012թ. օգոստոսին ՀՀ կառավարությունը եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ստորագրել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագիրը:

Նախագահը կարեւորել է անցակետերի տեխնիկական մեկնարկից հետո դրանց պատշաճ շահագործումը, ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ծառայությունների մատուցումը` ընդգծելով, որ սահմանային անցման կետից է սկսվում կարծիքը մեր երկրի մասին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն €52.13 մլն է:

Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի վարչապետն այցելել են նաեւ հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման համար նախատեսված տարածք, ծանոթացել կամրջի կառուցման նախապատրաստական աշխատանքներին:
Շինարարությունը կմեկնարկի 2017թ.:

Նախատեսվում է, որ «Բարեկամության կամուրջը» կդյուրինացնի երկու երկրների բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ եւ հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։

Դիտում՝ 22537

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW