Փակված ԾԻԳ-երի հաշվին շուրջ 273 մլն դրամ կտնտեսվի

03.11.2016 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել չորս գերատեսչությունների ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեությունը դադարեցնելու մասին որոշումները, որոնց արդյունքում պետական միջոցներից կտնտեսվի 272,5 մլն դրամ:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով՝ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի փակման արդյունքում կտնտեսվի շուրջ 65 մլն դրամ:

Մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի գործունեության դադարեցման հաշվին բյուջե կուղղվի 66,5 մլն դրամ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի եւ երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի հաշվին՝ 61 մլն դրամ:

Փակվել է նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սեւան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը, որի հաշվին կտնտեսվի 80 մլն դրամ:

«Ինձ շատ են դուր գալիս նման որոշումները»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիտում՝ 3770

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW