ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել Հայբիզնեսբանկի բաժնետեր Գրիգորյանցի ավանդը
03.11.2016 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ


Հայբիզնեսբանկի Խորհրդի նախագահ, բարերար Վիտալի Գրիգորյանցը հոկտեմբերի 31-ին նպատակային հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ինչպես նշել են բանկում, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր տեսակի ծրագրեր իրականացնելու հետագա ընթացքը եւ դրանց իրականացմանն առնչվող հարցեր:
Բանկի հիմնադիրը Բակո Սահակյանին է ներկայացրել իր կողմից վերջերս ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որը նպատակ ունի ավելի կազմակերպված ձեւով իրականացնել մի շարք ընթացիկ եւ հեռանկարային բարեգործական ծրագրեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վիտալի Գրիգորյանցի դերը Արցախի պետականաշինության գործում, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել բարերարին նախաձեռնության իրականացման համար:
Արցախում գտնվելու ընթացքում Վիտալի Գրիգորյանցը մասնակցել է զոհված ազատամարտիկների ընտանիքների, Պաշտպանության բանակի զինծառայողների ու պահեստազորի անձնակազմի համար Ստեփանակերտի Թումանյան փողոցում իր աջակցությամբ կառուցվելիք բազմաբնակարանային շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:
Ընդհանուր 7 100 քմ շինարարական տարածքով 108 բնակարանի համար նախատեսված 1 ստորգետնյա եւ 9 վերգետնյա հարկերով շենքի կառուցման ծրագրի նախնական արժեքը կազմում է $7 մլն:
ԼՂՀ նախագահը շնորհակալությունն է հայտնել Վիտալի Գրիգորյանցին՝ նշելով, որ բարձր է գնահատում նրա հայրենանվեր գործունեությունը, հատկապես՝ Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը:
«Հայբիզնեսբանկի բաժնետիրոջ մարդասիրական եւ ազգանվեր գործունեությունը միտված է որեւէ կերպ բարելավելու հայի կյանքի որակը՝ փորձելով նպաստել սոցիալական խնդիրների լուծմանն ու տնտեսության զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: