ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանն այսօր ասել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագիրը «բավական հավակնոտ է, սակայն իրագործելի»:Այս մասին Ռոբերտ Հարությունյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով Banks.am-ի հարցին:«Կառավարության նոր ծրագրում հստակ գրված են բարեփոխումների ուղղությունները: Ընդ որում, դրանք գրեթե ամբողջությամբ նախատեսվում է իրականացնել առաջիկա կես տարվա ընթացքում: Սա բավական հավակնոտ ծրագիր է, սակայն իրագործելի: Կարծում եմ, որ հարկային, մաքսային, եւ, ընդհանրապես, ներդրումների ներգրավման տեսանկյունից իրականացվող ռեֆորմները հնարավորություն կտան ավելացնելու ներդրումների ծավալը»,- նշել է փոխարտգործնախարարը:Նրա խոսքով` ներդրումներ ներգրավելու կարեւորագույն խնդիրներից է Հայաստանն արտաքին աշխարհին ներկայացնելը:«Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հայտնվի ներդրողների «կարճ ցուցակում», այսինքն` այն երկրների ցանկում, որտեղ նրանք կուզենային ներդրում անել: Դրա հետ կապված հսկայական աշխատանք կա անելու, այդ թվում` դեսպանատների միջոցով: Պետք է ցույց տալ, թե ինչպես ենք դիտում Հայաստանը` որպես հնարավոր ներդրման դաշտ, այնպես, ինչպես արեցինք Նյու Յորքի համաժողովի ժամանակ` Հայաստանը ներկայացնելով որպես խոշոր շուկաներ մուտք գործելու հարթակ»,- ասել է Ռոբերտ Հարությունյանը:Նա ընդգծել է, որ համաժողովին վերը նշված գաղափարը բաժանվել էր՝ ըստ առանձին ոլորտների եւ ներկայացվել այն տեսանկյունից, թե ինչպես պոտենցիալ ներդրողը կարող է համապատասխան ներդրում կատարել եւ շահել: Փոխարտգործնախարարի խոսքով` ներդրումների ներգրավմանն ուղղված քայլերը չպետք է լինեն մեկանգամյա, այլ կրեն շարունակական բնույթ եւ իրականացվեն պետական, այդ թվում` դեսպանատների մակարդակով: Ռոբերտ Հարությունյանի հետ Banks.am-ի բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 4157