Երեւան, 13 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մարտի 15-ին Կովկաս-Փոթի երթուղով կսկսի գործել երկաթուղային լաստանավային փոխանցումը` հայկական բեռների տեղափոխման համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համապատասխան արձանագրությունը ստորագրվել է այսօր Երեւանում Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարության եւ լաստանավի սեփականատեր` շվեցարական Reserve Capital ըկերության միջեւ: Ինչպես նշել է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, պայմանավորվածութjուն է ձեռք բերվել նավի կառուցման մասին, որն իր մեջ տեղավորում է 50 երկաթուղային վագոն: Լաստանավը շաբաթեկան կգործի երկու անգամ եւ կաշխատի բացառապես Հայաստանի համար: Նախարարի խոսքերով, դա թույլ կտա կրճատել հայ փոխադրողների ծախսերը 20%-ով, քանի որ նախկինում բեռները տեղափոխվում էին Իլյիչեվսկի անցումով, որտեղ ուկրաինական “ՈւրկՖերին” ուներ մենաշնորհային դիրքեր: Լաստանավի տիրոջ` Խակիմ Մատչանովի խոսքերով, Կովկաս-Փոթի ուղիով լաստանավային հաղորդակցության բացումը կծառայի ինչպես հայ, այնպես էլ ռուս արտահանողներների եւ ներմուծողների շահերին: Նա հայտնել է, որ Reserve Capital-ը սկսել է կառուցել երկրորդ լաստանավն, որը շահագործման կհանձնվի մայիսին: Ինչպես նշել է Խակիմ Մատչանովը, լաստանավային հաղորդակցության աշխատանքի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանից բեռների արտահանումը հասցնել 15 հազար տոննայի, ներմուծումը` 150 հազար տոննայի, իսկ 2009 թ. այդ ցուցանիշները կկազմեն համապատասխանաբար 400 հազար տոննա եւ 1 մլն տոննա: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8400