Հույն գործարարները կքննարկեն ՀՀ-ում ներդրումային հեռանկարները

01.11.2016 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հաջորդ տարի նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այցը Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու եւ տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:

Այս մասին այսօր տեղեկացրել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Եվա Վրայիլան՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

Կողմերը կարեւորել են գործարար շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:

Դեսպանը, իր հերթին, նշել է, որ Հունաստանը պատրաստակամ է՝ շարունակելու համատեղ ծրագրերն ու զարգացնելու համագործակցությունը:

Դիտում՝ 2536

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW