ՀՀ-ում վենչուրային նոր հիմնադրամ կստեղծվի

31.10.2016 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում հաջորդ տարի նոր ձեւաչափի վենչուրային հիմնադրամ կստեղծվի:

Այս մասին Banks.am-ին տեղեկացրել է «Դոմ-Դենիել» ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը՝ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում հոկտեմբերի 28-29-ին կայացած FinTech ձեւաչափի առաջին Fintegration հաքաթոնի շրջանակում:

Արտաշես Քալանթարյանը նշել է, որ նոր հիմնադրամն էապես կտարբերվի աշխարհում արդեն գործող հիմնադրամներից:

«Այն կլինի աքսելերացիոն ծրագրի եւ վենչուրային ֆոնդի խառնուրդ, որի նպատակն է լինելու գտնել խելացի երիտասարդների եւ ապացուցել նրանց, որ անկախ աշխարհագրական դիրքից` լավ գաղափար ունենալու դեպքում ամեն ինչ հնարավոր է, եւ որ այդ գաղափարներն իրագործելու հարցում մենք նրանց կօգնենք»,- ասել է Արտաշես Քալանթարյանը:

Դիտում՝ 22082
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW