Արթուր Ջավադյանը մեկնել է Իսրայել

31.10.2016 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Իսրայել` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 36-րդ նիստին:

ՀՀ ԿԲ-ում նշել են, որ կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն նորարարությունների եւ բանկային համակարգում կիբերանվտանգության կարգավորման թեմայի շուրջ:

Հանդիպումներ են նախատեսված նաեւ մի շարք կենտրոնական բանկերի եւ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Դիտում՝ 2341

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW