ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ասել է, որ Եվրոպական Միության €10 մլն աջակցությամբ ՀՀ կառավարությունը հստակ ռազմավարություն է մշակել՝ զարգացնելու համար Հայաստանի «առավել աղքատ եւ թույլ հնարավորություն ունեցող մարզերը»:Այս մասին նախարարը նշել է «Արեւելյան գործընկերության երկրներում կայուն զարգացման խթանումը» երկօրյա բարձրաստիճան միջազգային համաժողովի շրջանակում:«ԵՄ աջակցությամբ մենք ավարտել ենք 2016-2025 թթ. տարածքների զարգացման ծրագիրը, որի գլխավոր նպատակներից է վերացնել մարզերում գոյություն ունեցող խոր անհամաչափությունը»,- ասել է Դավիթ Լոքյանը:Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու են շուրջ 10 տոկոսի չափով նոր ոչ ֆորմալ գյուղատնտեսական արտադրություններ, որոնք կապահովեն շուրջ 60 հազ. աշխատատեղ:«Մենք սկսելու ենք այն մարզերից, որոնք հնարավորություն ունեն արագ զարգանալ: Վայոց Ձորի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի եւ այլ մարզերում ծրագրերն արդեն ընթանում են»,- ասել է Դավիթ Լոքյանը:Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ընդգծել է, որ իրենք պատրաստ են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ապահովելու մարզերի հավասարակշռված եւ կայուն զարգացումը: Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն էլ ասել է, որ «ԵՄ-ն այս ներդրումով նպաստում է ՀՀ քաղաքացիների բարօրությանը»: Tweet Դիտում՝ 2594