ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ Բելառուսի հետ հարաբերություններում առկա են փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ, որոնց իրագործման համար անհրաժեշտ են գործնական քայլեր:Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը:Հաշվի առնելով բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկի առկայությունը` կողմերը նպատակահարմար են համարել շարունակել Հայաստանում տրակտորների հավաքման գործարանի ստեղծման ուղղությամբ բանակցությունները:Դեսպանը նշել է, որ Բելառուսում արտադրվում են նաեւ կերահավաք եւ հացահատիկահավաք կոմբայններ եւ առաջարկել ուսումնասիրել դրանց ներկրման հնարավորությունները եւս:Իգնատի Առաքելյանը իրատեսական է համարել Հայաստանում գյուղատնտեսական մեխանիզացիայի հավաքակայանի ստեղծումը: Իգոր Նազարուկն էլ առանձնացրել է այն ոլորտները, որոնց ուղղությամբ Հայաստանի հետ կարող են ծավալել ակտիվ փոխգործակցություն, մասնավորապես` ընդգծելով բուսաբուծության, անասնապահության (այդ թվում` տոհմային գործի բարելավման), ջերմոցային տնտեսությունների եւ օրգանական գյուղատնտեսության զարգացման, Բելառուսից պարարտանյութերի եւ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման ուղղությունները: Tweet Դիտում՝ 4112