«Իդրամ» վճարային համակարգի եւ Պրոմեթեյ Բանկի համագործակցության արդյունքում այսուհետ հնարավոր կլինի իրականացնել Պրոմեթեյ Բանկի տրամադրած վարկերի առցանց մարումներ «Իդրամ»-ի բոլոր հարթակներում:«Ծառայությունը մեծապես հեշտացնում է վարկերի պարբերական մարման գործընթացը Պրոմեթեյ Բանկի վարկառուների համար՝ հնարավորություն ընձեռելով փոխանցումներն իրականացնել «Իդրամ» համակարգի լայն ցանցով՝ օրվա ցանկացած պահին, իրական ռեժիմում»,- ասված է «Իդրամ»-ի տարածած հաղորդագրությունում: Ընկերությունում տեղեկացրել են, որ դոլարային վարկերի մարումն իրականացվում է դրամով՝ հաշվարկված տվյալ պահին բանկի տրամադրած փոխարժեքով:Պրոմեթեյ Բանկի տրամադրած վարկերի վայրկենական մարումները հնարավոր է իրականացնել «Իդրամ»-ի կայքում, iOS եւ Android օպերացիոն համակարգերում հասանելի «Իդրամ»-ի բջջային դրամապանակով, շուրջ 30 մասնաճյուղերում եւ 150 տերմինալներով:Ընկերությունում ընդգծել են, «Իդրամ» համակարգի միջոցով Պրոմեթեյ Բանկի տրամադրած վարկի մարում իրականացնելիս գումարի փոխանցումը կատարվում է նույն պահին: Բանկը վարկերի առցանց մարումներն ընդունում է նաեւ հանգստյան օրերին, որը հաշվառվում է հաջորդ աշխատանքային օրը: Tweet Դիտում՝ 9291