ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է Դիլիջանի խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը:Դավիթ Լոքյանը մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» քննարկմանը, որին ներկա են եղել վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարարը նշել է, որ շուրջ $ 4 մլն ուղղակի ներդրումներ են արվելու Դիլիջանի խոշորացված համայնքում: «Համոզված եմ, որ այդ ծրագրերը մեծ թափ են հաղորդելու Դիլիջանի զարգացմանը: Դրան նպաստելու են Եվրամիության երկու խոշոր ծրագրերը: Մեկով տրանսպորտային խնդիրներ են լուծվելու, մյուսով Դիլիջանը տուրիստական գոտու է վերածելու: Ծրագիրն իր մեջ ներառում է հատուկ մեքենաներով շրջագայություն Դիլիջանի պարկում, էքստրեմալ զբոսաշրջության ձեւերի զարգացում, գյուղական համայնքներում տուրիստական կենտրոնների ստեղծում»,- նշել է Դավիթ Լոքյանը: Tweet Դիտում՝ 19309