Երեւան, 9 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏելի” բջջային բաժանորդների թիվը հասել է 450 հազարի: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Պրայմ-Տասսը, այս մասին հայտարարել է “Վիմպելկոմի” ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով փոխնախագահ Սերգեյ Ավդեեւը: 2006 թ. նոյեմբերին, երբ “Վիմպելկոմը” հունական OTE-ից գնեց “ԱրմենՏելի” բաժնետոմսերի 90%-ը, ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմում էր 400 հազար: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2006 թ. նոյեմբերին Սերգեյ Ավդեեւը հայտարարել էր, որ ՙԱրմենՏելը՚ կորցրել է իր առաջատար դիրքը Հայաստանի բջջային կապի շուկայում: “Մենք դեռեւս պետք է հասկանանք Հայաստանում բաժանորդների հաշվառման քաղաքականությունը: Սակայն մեր ունեցած տվյալները վկայում են, որ այս տարվա ընթացքում “ՎիվաՍելը” կարողացել է առաջ անցնել “ԱրմենՏելից”: Ներկայումս հարաբերակցությունը մոտ 600 հազարը 450 հազարի դեմ է: Բայց այս հանգամանքը մեզ ընդհանրապես չի ընկճում: Այս ոլորտում մենք աշխատել գիտենք՚,- ասել էր “Վիմպելկոմի” փոխնախագահը RBC Daily թերթին տված հարցազրույցում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7967