Երեւանում հոկտեմբերի 13-16-ը կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը (ԵԳՄՀ):Համաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ կառավարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Բացմանը կմասնակցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսնակների թվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, համաժողովի նախաձեռնող եւ համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը: Համաժողովին կմասնակցի նաեւ ՌԴ Խնայբանկի նախագահ եւ վարչության նախագահ Գերման Գրեֆը:Համաժողովի մեդիա բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ միջոցառման նպատակը Եվրասիական տարածաշրջանում երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է՝ ԵԱՏՄ-ի Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, BRICS երկրների եւ ինտեգրացիոն այլ համակարգերի մասնակցությամբ: ԵԳՄՀ-ին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների պաշտոնյաներ, խոշոր բիզնեսի, բանկերի, ներդրումային ընկերությունների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ եւ փորձագետներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից եւ այլ երկրներից: ԵԳՄՀ-ին զուգահեռ հոկտեմբերի 14-ին կանցկացվի Ռուս-հայկական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովը, որի կազմակերպիչներն են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը: Tweet Դիտում՝ 4132