ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ Պավել Սաֆարյանն ազատվել ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։Պավել Սաֆարյանը ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. մայիսի 19-ից: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1980թ. ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում` որպես տնտեսագետ: 1982 -1990 թթ. շարունակել է աշխատել ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում`զբաղեցնելով տնտեսագետի, ավագ տնտեսագետի եւ գիտաշխատողի պաշտոններ:1984 - 1989 թթ. համատեղության կարգով դասավանդել է Երեւանի պոլիտեխնիկական եւ մանկավարժական ինստիտուտներում:1990-1991 թթ. աշխատել է ՀՀ նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների հանձնաժողովում` որպես ֆինանսական բաժնի տնտեսական խորհրդատու, իսկ այնուհետեւ` բաժնի պետ:1991-1994 թթ. զբաղեցրել է ՀՀ նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնը: 1994-1997 թթ. աշխատել է որպես ՀՀ հարկային պետական տեսչության պետ–նախարար: 1997-2001 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալի, 2001-2008 թթ.՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնները: Tweet Դիտում՝ 3527