Երեւանում հոկտեմբերի 14-ին աշխատանքի տոնավաճառ կանցկացվի
11.10.2016 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Facebook

Հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, Երեւանում` Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից վերակառուցված պուրակում, կանցկացվի աշխատանքի տոնավաճառ:
Տոնավաճառը կազմակերպել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը:
Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն` տոնավաճառին կներկայացվեն 210 առկա եւ 30 սպասվելիք թափուր աշխատատեղեր` տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 60 գործատուների կողմից:
«Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողներն ու գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երեւանի աշխատաշուկայի զարգացման միտումներին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցման ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, նրանց՝ աշխատանք գտնելու հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում:
Գործակալության տվյալներով` Երեւանում 2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 16 336 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը զիջում է 4,5%-ով: Գործազուրկները կազմում են աշխատանք փնտրողների 82%-ը կամ 13 400 մարդ:
Ըստ Զբաղվածության պետական գործակալության` գործազուրկ կանանց թիվը շարունակում է մնալ բարձր` գործազուրկների թվի 74,8%-ը կամ 10 016 մարդ: Իսկ աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է գործազուրկների 89,1%-ը կամ 11 936 անձ:
Գործազուրկների շարքում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները:

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: