ԱԶԲ-ն կընդլայնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը

11.10.2016 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգը հայտարարել է, որ բանկը կշարունակի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ` իրականացվող ծրագրերից բացի՝ նախատեսելով օժանդակություն սոցիալական ենթակառուցվածքների, տնտեսական միջանցքների զարգացման, բարեփոխումների, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Այս մասին ԱԶԲ-ի փոխնախագահն ասել է հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ՝ համոզմունք հայտնելով, որ այդ համագործակցությունը կնպաստի ներդրումների ներգրավմանը երկրի տնտեսության մեջ:

ՀՀ նախագահը կարեւորել է վերջին 10 տարում բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային նախագծերը, այդ թվում` ենթակառուցվածքների զարգացման, տարբեր ոլորտներում ցուցաբերվող տեխնիկական աջակցության, մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերը, որոնք միտված են տնտեսության մրցունակության բարձրացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը ԱԶԲ-ի «Հայաստանի գործընկերության ռազմավարության» շրջանակում բանկի օժանդակությունը:

Դիտում՝ 3128

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW