ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում կայացած ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի եւ «Կոնտուր Գլոբալ» ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:Սերժ Սարգսյանի եւ Հովարդ Սթիվենսոնի հանդիպմանը քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող աշխատանքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ բնապահպանական բոլոր պահանջներին եւ միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվող հանքարդյունաբերական խոշոր ներդրումային ծրագիրը կնպաստի նաեւ համայնքների եւ, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսական զարգացմանն ու դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ի վրա: Հովարդ Սթիվենսոնն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը փորձում է ցույց տալ, որ հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաներով շահավետ հանքարդյունաբերություն զարգացնել բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի ու համայնքների համար:Ժոզեֆ Բրանդտի հետ ՀՀ նախագահը քննարկել է Հայաստանում շուրջ մեկ տարի առաջ բացված «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները եւ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները: Tweet Դիտում՝ 18699