Ստեղծվել են քաղաքաշինության եւ զբոսաշրջության կոմիտեներ

06.10.2016 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել քաղաքաշինության նախարարությունը կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի վերակազմավորելու որոշման նախագիծը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ:

Զբոսաշրջության քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կառավարությունն առաջարկում է ստեղծել նաեւ զբոսաշրջության պետական կոմիտե՝ այն ներառելով տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համակարգում:

Դիտում՝ 23521

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW