ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի տարեկան հանդիպումներին

06.10.2016 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կառավարիչների խորհուրդների 2016թ. տարեկան ժողովին:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, Արթուր Ջավադյանը կմասնակցի ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի կառավարիչների խորհուրդների պլենար նիստերին, ինչպես նաեւ ԱՄՀ-ի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ ԱՄՀ-ի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, Հայաստանի գծով ՀԲ գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, ինչպես նաեւ մի շարք կենտրոնական բանկերի եւ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Դիտում՝ 2938

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW