Կոնվերս Բանկի նախկին ղեկավարը պաշտոն է ստանձնել ԵՏՀ-ում
06.10.2016 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Կոնվերս Բանկի նախկին գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ֆինանսական քաղաքականության բաժնի տնօրեն:
Ինչպես հաղորդում է ԵՏՀ-ի պաշտոնական կայքը, Տիգրան Դավթյանին այս պաշտոնում առաջադրել է ՀՀ կառավարությունը:
Տիգրան Դավթյանի խոսքով` նոր պաշտոնում իր գործունեության գլխավոր առաջնահերթությունը լինելու է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) միասնական ֆինանսական շուկայի ձեւավորմանը նպաստելը:
«Այսօր հիմնական խնդիրը սա է, որի շրջանակում ԵՏՀ-ն միության անդամ երկրների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում ֆինանսական ոլորտում օրենսդրական դաշտի ներդաշնակեցման, ինչպես նաեւ անդամ երկրների ֆինանսական շուկաների զարգացման հիմնական ուղղություններով»,- նշել է նա:
Տիգրան Դավթյանը հիմնական խնդիրների շարքում առանձնացրել է նաեւ «համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացումն ու արժութաֆինանսական ոլորտի կոորդինացումը, ապադոլարայնացումը, ինչպես նաեւ արտարժույթով հաշվարկների նվազագույնի հասցնելն ու ազգային արժույթով հաշվարկների ավելացումը»:
Նրա խոսքով` այս ուղղությամբ արդեն եղել են որոշակի ձեռքբերումներ: Այսպես, 2010թ. համեմատ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաշվարկներում զգալիորեն կրճատվել է դոլարային գործարքների մասնաբաժինը, եւ շուրջ 40%-ն իրականացվում է ռուբլիով:
Հիշեցնենք, որ Տիգրան Դավթյանն այս ամռանը թողել էր Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի եւ վարչության նախագահի պաշտոնը, որն այսօր զբաղեցնում է Արթուր Հակոբյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: