«Հայփոստ»-ն ու ԱՔՌԱ-ն համատեղ ծառայություն կմատուցեն
03.10.2016 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյի ֆեյսբուքյան էջ

Երեւանում մեկնարկել է «Հայփոստ» ընկերության եւ ԱՔՌԱ վարկային բյուրոյի համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատվիրել եւ ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) «Հայփոստ»-ի բաժանմունքների միջոցով:
Ինչպես նշել են «Հայփոստ»-ում, մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակում:
«Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի եւ «Հայփոստ»-ի համագործակցության շնորհիվ հաճախորդները, խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ»-ի մոտակա փոստային բաժանմունքում»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունում տեղեկացրել են, որ առաջիկա ամիսներին ծառայությունը հասանելի կլինի նաեւ «Հայփոստ»-ի բոլոր մարզային բաժանմունքներում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: