ԿԲ-ն թույլատրել է “Արցախբանկին” եւ “Կոնվերս բանկին” մասնակցել “Լիդեր” համակարգին եւ հաշվառել է “Արեգակ” վարկային կազմակերպության մասնաճյուղերը

07.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուդը թույլտվություն է տրամադրել “Արցախբանկին” եւ “Կոնվերս բանկին” մասնակցել “Լիդեր” միջազգային դրամային փոխանցումների համակարգին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդեցին ԿԲ մամլո ծառայությունում, որոշումն ընդունվել է փետրվարի 6-ին կայացած Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում:

ԿԲ Խորհուրդը նաեւ հաշվառել է “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպության Եղեգնաձորի, Ստեփանավանի, Վարդենիսի, Մարտունու, Սեւանի, Գավառի, Կապանի, Սիսիանի, Թալինի, Գորիսի եւ Վանաձորի մասնաճյուղերը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 10976

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW