Կարապետյանն ու Զադորնովը խոսել են ներդրումների մասին

30.09.2016 | 19:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՎՏԲ 24 Բանկի Նախագահ-Վարչության Նախագահ Միխայիլ Զադորնովին:

Վարչապետը ողջունել է բանկի կողմից Հայաստանի ֆինանսական շուկայում իրականացվող ծրագրերը եւ ասել է, որ կառավարությունը հետեւողական քայլեր է ձեռնարկում բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կառավարությունը՝ ի դեմս նոր Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, մտադիր է բիզնես հատվածի համար ստեղծել համապատասխան հարթակ՝ ներդրումային նոր ծրագրերի ներգրավման եւ իրականացման նպատակով:

Վարչապետը տեղեկացրել է, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ՝ արտաքին աշխարհին առաջարկելու համար:

Գնահատելով բանկի ղեկավարության պատրաստակամությունը՝ Հայաստանի գործարար դաշտում ներդրումային ծրագրերին աջակցելու հարցում, Կարեն Կարապետյանը նշել է նաեւ, որ անհրաժեշտ են համարժեք արձագանքներ բիզնես հատվածի ազդակներին:

Միխայիլ Զադորնովը նշել է, որ իր գլխավորած բանկն ունի բազմակողմ ծրագրեր եւ պատրաստվում է ընդլայնել գործունեությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում:

Ընդգծելով բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման կարեւորությունը՝   ՎՏԲ 24 Բանկի բանկի նախագահը համոզմունք է հայտնել, որ կառավարությունը տնտեսության ոլորտում կցուցաբերի ավելի ճկուն մոտեցումներ՝ համահունչ ներդրողների շահերին:

Միխայիլ Զադորնովն ընդգծել է, որ բանկը կդիտարկի նաեւ տնտեսության առանձին ճյուղերում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող լրացուցիչ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Այսօր ավելի վաղ, պատասխանելով Banks.am-ի հարցին, Միխայիլ Զադորնովն ասել էր, որ պատրաստվում է Կարեն Կարապետյանին ներկայացնել իրենց տեսակետը ՀՀ դատական համակարգի վերաբերյալ, որը Հայաստանի «թույլ տեղն է»:

Դիտում՝ 3956
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW