ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ առեւտրի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինն այսօր ասել է, որ բանկը մինչեւ տարեվերջ նախատեսում է գործարկել մոբայլ բանկինգի ծառայությունը, որը, սակայն, չի հանգեցնի մասնաճյուղային ցանցի կրճատմանը:Այս մասին Իվան Տելեգինն ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության Նախագահ Յուրի Գուսեւի եւ ՎՏԲ 24 Բանկի Նախագահ, Վարչության Նախագահ Միխայիլ Զադորնովի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով Banks.am-ի հարցին:Նա ընդգծել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի համար խիստ կարեւոր է հաճախորդներին առաջարկել բարձրորակ սպասարկում` հավելելով, որ այս նպատակով իրենք շարունակում են զարգացնել հեռահար սպասարկման ծառայությունները:«Բանկն ունի մեծ թվով հաճախորդներ, որի պատճառով մասնաճյուղերում գոյանում են հերթեր: Մեզ համար կարեւոր է պահպանել հաճախորդների այդ բազան` սպասարկման որակի բարձրացման հաշվին»,- ասել է Իվան Տելեգինը: Tweet Դիտում՝ 13305