ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:Նախագծին կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Փոփոխությունների համաձայն՝ էկոնոմիկայի նախարարությունը վերանավանվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների, տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության:Քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորել է Ճարտարապետության ու մշակութային հուշարձանների պահպանման կոմիտեի:«Նախարարությունների անվանափոխումները պայմանավորված են նոր կառավարության որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ եւ նոր մոտեցումների մեկնարկով»,- ԱԺ-ում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Tweet Դիտում՝ 2590