Երեւանում ընթանում է ԿԲ-ների այցելուների կենտրոններին նվիրված կլոր սեղան

28.09.2016 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոնի 5-ամյակի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկում այսօր մեկնարկել է «Այցելուների կենտրոնների/թանգարանների դերը ժամանակակից Կենտրոնական բանկերի իմիջի ձեւավորման գործընթացում» թեմայով կլոր սեղանը:   

Ինչպես նշել են ԿԲ-ում,  միջոցառմանը, որին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի, Գերմանիայի եւ Մոնտենեգրոյի այցելուների կենտրոնների/թանգարանների ղեկավարները, քննարկվելու են կառույցների զարգացման միջազգային միտումներն ու հեռանկարները, ինչպես նաեւ ֆինանսական կրթության պոպուլյարիզացիային առնչվող հարցեր:

«2011թ. սեպտեմբերի 20-ին` ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին բացված ԿԲ Այցելուների կենտրոնի 5-ամյակը լավ առիթ է կենտրոնի գործունեության ամփոփման եւ հետագա զարգացումների քննարկման, ինչպես նաեւ գործընկեր երկրների կենտրոնների գործունեությանը ծանոթանալու համար»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի խոսքով` ԿԲ-ն կարեւորում է նման գործնական հանդիպումները, փոխադարձ այցերն ու փորձի փոխանակումը, որոնք փոխշահավետ գործակցության հիմքն են:

Նրա խոսքով` հյուրերից շատերն իրենց փորձով ու գիտելիքով օգնել են ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ստեղծմանը, որն «իր հնգամյա պատմության ընթացքում ապացուցել է, որ գործում է որպես կայացած ու արդյունավետ կառույց»:

Կլոր սեղանի ընթացքում ներկայացվելու են ՀՀ, Լատվիայի, ՌԴ եւ Գերմանիայի կենտրոնական բանկերի այցելուների կենտրոնների/թանգարանների զարգացման ծրագրերը:
 

Դիտում՝ 2485
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW