ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Էսպեէֆա» բարեգործական կազմակերպության անդամներին եւ Փարիզի ու Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի պատվիրակություններին՝ բարերար Ժաք Մաթոսյանի եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը կարեւորել է ֆրանսահայերի ու ֆրանսիացի գործիչների մասնակցությունը տարբեր նախագծերում եւ շեշտել «Էսպեէֆա» կազմակերպության էական դերն Արցախի կյանքում:«Արցախի բազմաթիվ բնակավայրեր իրենց վրա զգացել են կազմակերպության եւ ֆրանսահայերի աջակցության արդյունքները, ինչի համար շնորհակալ ենք բոլոր սրտացավ մարդկանց՝ թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ եւ թե՛ օտարերկրացի: Համոզված եմ, որ ձեր կազմակերպության ծրագրերը շարունակական կլինեն առաջիկայում եւս՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով ավելի շատ ոլորտներ եւ բնակավայրեր: Իսկ կառավարությունը միշտ պատրաստ է խոր համագործակցության ձեր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին»,- ասել է Արցախի վարչապետը: Հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը եւ Ֆրանսիայից ժամանած հյուրերը մասնակցել են Մարտունու մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման արարողությանը: Հյուրերին են ներկայացվել ֆրանսահայ եւ ռուսաստանահայ բարերարների համատեղ ուժերով կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ շրջկենտրոնի շուրջ 150 մանուկներ հաճախում են բարեկարգ մանկապարտեզ:Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ «բարերարների կատարած աշխատանքը երկարաժամկետ ներդրում է Արցախի կրթության ու ժողովրդագրության մեջ»: Tweet Դիտում՝ 2197