ՀՅԴ. Արծվիկ Մինասյանը կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը

26.09.2016 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՅԴ-ում այսօր հայտարարել են, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այս որոշմանը նախորդել են երկարատեւ քննարկումներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

«Կարծում եմ՝ Արծվիկ Մինասյանն իր կարողություններն ամբողջությամբ կյանքի կկոչի բնապահպանության նախարարի պաշտոնում: Դուք գիտեք, որ Արծվիկ Մինասյանը, լինելով քաղաքական գործիչ եւ մասնագետ, բոլոր խնդիրներին տիրապետում է տեսական մակարդակով, եւ բնական է, որ բիզնեսի հետ առնչություն չի ունեցել: Եթե վարչապետը ցանկանում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում տեսնել մարդու, որն ունի բիզնես մտածողություն եւ կարող է բիզնեսի հետ շատ ավելի ինտենսիվ աշխատել, ապա բնական է, որ պետք է ձեւավորել այնպիսի թիմ, որի հետ վարչապետը կարող է լուծել տնտեսության մեջ իր առաջադրած խնդիրները»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Դիտում՝ 11291

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW