Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Երեւանի եւ Թեհրանի հարաբերությունները «պատմական» է որակել:Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ դեսպանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ «պետք է ջանքեր ներդնել բոլոր ոլորտներում հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու համար»:«Ահռելի տնտեսական ենթակառուցվածներ ունեցող Իրանը Հայաստանի մոտ բարեկամն է: Սակայն երկու պետությունների երկկողմ առեւտուրը ցածր մակարդակի վրա է, տարեկան արպրանքաշրջանառությունը չի գերազանցում $300 մլն-ը»,- ասել է Արտաշես Թումանյանը:Դեսպանն ընդծել է, որ Հայաստանն Իրանի առեւտրի պալատի հետ լավ հարաբերություններ ունի, սակայն «անհրաժեշտ է, որ կողմերն իրար ավելի լավ ճանաչեն»: Tweet Դիտում՝ 15851