ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը, որով հաստատել է ավիատոմսերի գնման գործարքների ցանկը:Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ գործուղումների համար նախատեսվող ավիատոմսերի գնման ոլորտում բազմաթիվ չարաշահումներ կան: «Այնպիսի բարդ մեխանիզմներ ենք ներդնելու, որ վերջ տաք պրիմիտիվ գողությանը»,- ասել է վարչապետը:Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ավիատոմսերի գնման նոր տարբերակները, որոնք արժանացել են գործադիրի միաձայն հավանությունը:Մասնավորապես, սահմանվել է, որ պատվիրատուներն ավիափոխադրումների գնային առաջարկների համեմատությունը պետք է կատարեն govtravel.am միասնական կայքում՝ իրենց համար հատկացված անհատական վավերապայմաններով հասանելի ավիատոմսերի վաճառքի՝ միջազգային էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա եւ անմիջապես ավիաընկերությունների կողմից զետեղված գնառաջարկների միջեւ (բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրը էլեկտրոնային հարթակը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավելի ժամանակահատվածի ընթացքում):Ավիատոմսի գնումը թույլատրվում է govtravel.am-ի հետ ունեցած պայմանագրի առկայության դեպքում: Գնումը պետք է կատարվի բացառապես բանկային քարտերի կիրառմամբ ցանկացած ինտերնետային կայքից հրապարակային օֆերտայով առաջարկի դեպքում, եթե տվյալ ավիափոխադրումը համապատասխանում է ՀՀ կառավարության սահմանած ընթացակարգին, եւ ավիատոմսի արժեքն ավելի ցածր է օպերատորի կողմից նույն երթուղով գնանշված ավիափոխադրման արժեքից:Որոշման նախագծով սահմանվել է նաեւ, որ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն ճանաչվի որպես govtravel.am ինտերնետային հասցեով զետեղված ավիափոխադրումների ծառայությունների գնման համար որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր: Tweet Դիտում՝ 4474