Բրյուսել-Երեւան-Բրյուսել առաջին չվերթը՝ դեկտեմբերի 10-ին

20.09.2016 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բրյուսել-Երեւան-Բրյուսել առաջին ուղիղ չվերթը կիրականացվի դեկտեմբերի 10-ին:

Այս մասին Banks.am-ին հայտնել են «ԱրմՎինգս» (ArmWings) տուրիստական գործակալությունից, որը նախօրեին Brussels Airlines ավիաընկերության հետ ստորագրել է Բրյուսել-Երեւան-Բրյուսել ուղիղ չվերթի իրականացման պայմանագիրը:

«Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ «ԱրմՎինգս»-ը նախաձեռնեց չվերթի իրականացումը՝ որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին»,- տեղեկացրել են ընկերությունում՝ ընդգծելով, որ Բրյուսելը կատարելու է նաեւ տարանցիկ գործառույթ՝ Հայաստանը կապելով այլ երկրների հետ:

«Մենք վարելու ենք թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «ԱրմՎինգս»-ի պաշտոնական կայքի (շուտով հասանելի կլինի), ինչպես նաեւ ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով: Ավիատոմսերի գները կլինեն դասակարգված, յուրաքանչյուր դասակարգ կներառի հավելյալ ծառայություններ եւ պայմաններ, որոնց մանրամասները կհրապարակվեն վաճառքի մեկնարկը հայտարարելուց հետո»,- նշել են «ԱրմՎինգս»-ում:

Դիտում՝ 28037
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW