Բացվել է Made in Armenia ցուցահանդեսը

19.09.2016 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է սեպտեմբերի 19-22-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում-2016» (Made in Armenia) ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները եւ նպաստել նոր շուկաների բացահայտմանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցահանդեսին այս տարի Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից:

Էքսպոյին մասնակցում են նաեւ գործարար պատվիրակություններ Հայաստանի տնտեսության համար հեռանկարային շուկաներ ներկայացնող երկրներից։

Նախագահը շրջել է տաղավարներով եւ հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների արտադրանքով ու ծառայություններով, ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց խնդիրների եւ զարգացման ծրագրերի մասին:

Դիտում՝ 3705
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW