«Իդրամ»-ի միջոցով հնարավոր է դարձել «Ֆինքա»-ի տրամադրած վարկերի մարումը

14.09.2016 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Իդրամ» եւ «Ֆինքա» ընկերությունների համագործակցության արդյունքում արդեն հնարավոր է իրականացնել «Ֆինքա» ՈւՎԿ-ի տրամադրած վարկերի վայրկենական մարումներ «Իդրամ»-ի մասնաճյուղերում, կայքում, բջջային հավելվածով եւ տերմինալներով:

«Շնորհիվ «Իդրամ»-ի մասնաճյուղային եւ տերմինալային լայն ցանցի՝ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների համար լրացուցիչ հարմարավետություն է ստեղծվում իրենց ընթացիկ վճարումներն իրականացնելիս

«Իդրամ»-ի առցանց հարթակներում իր վարկային պարտավորությունները մարելիս վարկառուն մեծապես խնայում է ժամանակ՝ վճարումը կատարելով ցանկացած վայրից: Գումարի փոխանցումն իրականացվում է անմիջապես՝ առցանց ռեժիմով, եւ գործարքի վերաբերյալ մանրամասները մշտապես հասանելի են լինում «Իդրամ» հաշվով իրականացված գործարքների պատմության մեջ»,- ասված է «Իդրամ»-ի տարածած հաղորդագրությունում:

Ոչ աշխատանքային օրերին իրականացված վճարումների փոխանցումն իրականացվում է հաջորդող աշխատանքային օրը:

Ընկերությունում ընդգծել են, որ «Իդրամ»-ի միջոցով վճարման ենթակա են դեռեւս միայն ՀՀ դրամով տրամադրված վարկերը, սակայն առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է տրամադրել նաեւ դոլարային վարկերի մարման ծառայություն:

Դիտում՝ 17164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW