Պրոմեթեյ Բանկի բոլոր բանկոմատներով այսուհետ հնարավոր է կատարել բանկի վճարային քարտերի PIN կոդի փոփոխում:Բանկում նշել են, որ PIN կոդի փոփոխումը կատարելու համար անհրաժեշտ է մտցնել վճարային քարտը բանկի ցանկացած բանկոմատ, մուտքագրել քարտի գործող PIN կոդը, ընտրել «Լրացուցիչ ծառայություններ» բաժինը, ընտրել «PIN կոդի փոփոխում» տարբերակը, մուտքագրել նոր քառանիշ PIN կոդը, հաստատել նոր PIN կոդը:PIN կոդի փոփոխում կատարելիս անվտանգության նկատառումներից ելնելով բանկը խորհուրդ է տալիս առաջնորդվել հետեւյալ կանոններով՝ 1. Չընտրել չափազանց դյուրին նոր PIN կոդ, օրինակ՝ հաջորդական թվերի կոմբինացիա (1234) կամ կրկնվող թիվ (1111),2. Որպես PIN կոդ չօգտագործել քարտապանի ծննդյան տարեթիվը, 3. Մի քանի քարտ ունենալու դեպքում բոլորի համար չընտրել նույն PIN կոդը,4. Պահպանել նոր PIN կոդի գաղտնիությունը:Ծառայության շնորհիվ վճարային քարտերից օգտվելը դարձել է էլ ավելի անվտանգ եւ հարմարավետ բանկի հաճախորդների համար: Բանկի քարտապանները կարող են օգտվել ծառայությունից առանց քանակային սահմանափակման եւ առանց միջնորդավճարի: Tweet Դիտում՝ 23871