ՀԱԱԳ-ը կհամագործակցի իտալական SACE Spa-ի հետ

14.09.2016 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (այսուհետ՝ ՀԱԱԳ) եւ իտալական SACE Spa-ն կնքել են համագործակցության հուշագիր։

ՀԱԱԳ-ում նշել են, որ համապատասխան փաստաթուղթը սեպտեմբերի 12-ին Հռոմում ստորագրել են ՀԱԱԳ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը եւ SACE Spa միջազգային բիզնեսի համակարգող տնօրեն Միխալ Ռոնը։

Հուշագրով կողմերը կնպաստեն երկու երկրների միջեւ ներդրումների եւ առեւտրի խթանմանը, կընդլայնեն տեխնոլոգիաների ներմուծման ֆինանսավորման հնարավորությունները, ինչպես նաեւ կփոխանակեն տեղեկություններ շահագրգիռ նախագծերի շուրջ։

Հուշագրի ստորագրմանը հաջորդել է կլոր սեղան, որին SACE Spa կողմից հրավիրված էին Իտալիայի Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության, ավելի քանի 150 000 անդամ կազմակերպություն ունեցող Confindustria միության, SIMEST գործակալության եւ Իտալիայի առեւտրային գործակալության (ICE-Italian trade agency) ներկայացուցիչները։

Մասնակիցներին ներկայացվել են ՀՀ ներդրումային միջավայրը, տնտեսության կառուցվածքը, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, գերակա ոլորտները, երկրի համեմատական մրցակցային դիրքը ԱՊՀ եւ ԵՄ մի շարք երկրների նկատմամբ, մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրողների եւ գործարարների համար ստեղծված արտոնությունների փաթեթին թե՛ հարկային եւ թե՛ առեւտրային ռեժիմների մասով։

Քննարկվել է ՀՀ ռազմավարական դերակատարությունը որպես կամուրջ դեպի ԵԱՏՄ եւ Իրանի շուկաներ։ Իտալացի գործընկերները համալիր ներկայացրել ենիրենց կառույցների դերակատարությունը ներդրումների եւ արտահանման շղթայի աջակցության գործընթացում։

Կլոր սեղանի արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ կառույցների շահառու հանդիսացող իտալական կազմակերպություններին տրամադրել ՀՀ տնտեսությանը, ներդրումային եւ գործարար միջավայրերին վերաբերող նյութեր, ինչպես նաեւ տեղեկություններ՝ առկա ներդրումային նախագծերի մասին։

Գործընկերները հայտնել են իրենց նախաձեռնությունը՝ անհատապես աշխատելու շահագրգիռ ընկերությունների եւ ներդրողների հետ՝ բացահայտելու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները։ Այս ուղղությամբ նշված կառույցները մոտակա ամիսներին նախատեսում են իրականացնել մի շարք ճանաչողական միջոցառումներ թիրախային ոլորտները ներկայացնող ընկերությունների համար։

SACE Spa-ն կազմում է Cassa depositi e prestiti ընկերութան մաս, առաջարկում է ֆինանսական ծառայություններ, մասնավորապես՝ արտահանման վարկի եւ ներդրումների ապահովագրություն, ֆինանսական երաշխիքներ, առեւտրային ֆակտորինգ եւ այլն։ Կառույցը հիմնադրվել է 1977թ., հիմնադիր կապիտալը գերազանցում է €3,5 մլրդ-ը։

Դիտում՝ 8474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW