Կարեն Կարապետյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել

14.09.2016 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ վարչապետը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ:

«ՀՀ վարչապետը կարեւորել է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ակտիվ համագործակցությունը եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի խորացումը՝ ի շահ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձեւաչափով, այդ թվում նաեւ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 18461

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW