Երեւան, 5 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՙԿոնվերս Բանկի՚ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր է դարձել ԱՄՆ-ում գրանցված Advanced Global Investments LLC ընկերությունը, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Advanced Global Investments-ում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որին բանկի նախկին բաժնետերերից մեկը նվիրաբերել էր ՙԿոնվերս Բանկի՚ բաժնետոմսերի 5%-անոց փաթեթը, ցանկացել է շարունակել մնալ իր բաժնետոմսերի սեփականատերը նոր բաժնետիրոջ հետ միասին: ՙՄենք շատ ուրախ ենք մուտք գործել Հայաստանի բանկային ոլորտ` ձեռք բերելով Հայաստանի ամենահաջողակ եւ կայացած բանկերից մեկը՚,- ասել է Էռնեկյանը գործարքի ավարտից հետո: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ փետրվարի 1-ին ՙԿոնվերս Բանկը՚ հայտարարեց, որ բանկի սեփականատերն այսուհետ Էդուարդո Էռնեկյանն է: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 15752