Կարեն Կարապետյանը կլոր սեղան կնախաձեռնի

09.09.2016 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված Կարեն Կարապետյանը մոտ ժամանակներս կներկայացնի երկու փուլից բաղկացած երկրի զարգացման ծրագիրը:

Այդ մասին Կարեն Կարապետյանն ասել է սեպտեմբերի 8-ի երեկոյան՝ ՀՀԿ խորհրդի նիստում:

Նա ասել է, որ առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են վստահություն եւ հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները եւ տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է կլոր սեղան հրավիրել՝ տնտեսագետների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դիտում՝ 5783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW