Առէկսիմբանկն Արմավիրի մարզի դպրոցներին հանրագիտարան է նվիրել

07.09.2016 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված՝ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն Արմավիրի մարզի Նորավան եւ Լուկաշին համայնքների դպրոցներին նվիրել է հանրագիտարան` «Ռուսաստան-Հայաստան. Ռուսաստանի շրջանները եւ Հայաստանի մարզերը» խորագրով:

Առէկսիմբանկի մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքով` հանրագիտարանում ի մի են բերված մի շարք նյութեր` ապահովելով ոլորտների եւ հարցերի լայն ծածկույթ:

«Հանրագիտարանը մանրամասն տեղեկություններ պարունակող հրատարակություն է, որն ամփոփում եւ համակարգում է մեր երկրների եւ ժողովուրդների պատմության, տնտեսության եւ մշակութային կյանքում առկա դեպքերի, երեւույթների եւ անհատների մասին տեղեկությունները»,- ասել է Ալեքսանդր Հակոբյանը:

Գիրքը ներառում է հետեւյալ բաժինները` աշխարհագրություն, ընդերքի հարստություն, պատմություն, բնակչություն, կրոն, իշխանություն, տնտեսություն, սոցիալական ոլորտ, տեսարժան վայրեր, ՌԴ եւ ՀՀ զարգացման ռազմավարություն, տարաբնույթ թեմատիկ հոդվածներ, ինչպես նաեւ ակնառու պետական գործիչների ելույթներ:

«Զգալի տեղ է հատկացվել անցած դարերի եւ մեր ժամանակների հայտնի անձանց, քաղաքական գործիչների, բնակավայրերի, բնության եւ պատմական հուշարձանների, կրթության, մշակույթի հիմնարկների, գյուղատնտեսական, արդյունաբերական ձեռնարկությունների մասին տեղեկություններին: Հանրագիտարանի ռուսական կողմի գիտական ղեկավարը «Համագործակցություն» միջազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միխայիլ Սեւրուկն է, հայկական կողմի աշխատանքները ղեկավարել է Վազգեն Սաֆարյանը`Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության եւ ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահը»,- ասված է հաղորդագրությունում:  

«Հանրագիտարանի կազմման աշխատանքներում հեղինակներին օժանդակություն են ցուցաբերել Ռուսաստանի եւ Հայաստանի խոշոր պետական գործիչները, պատգամավորները, ՌԴ Դաշնային խորհրդի անդամները, առանձին սուբյեկտների եւ մարզերի ղեկավարները, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատունը, ինչպես նաեւ մեր բաժնետերը` ռուսական Գազպրոմբանկը: Ուստի բնական էր, որ որոշակի փուլում նախագծին միացել է նաեւ Առէկսիմբանկը: Այսօր մենք գրքի մի քանի օրինակ նվիրեցինք հայ դպրոցականներին եւ հանձնելիս մեջբերեցինք ռուս մեծ գրող Դոստոեւսկու խոսքերը. «Կարդացեք գրքեր, իսկ մնացածը կանի կյանքը»»,- ամփոփել է Առէկսիմբանկի մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետը:

Դիտում՝ 19728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW