ՀՀ եւ Վրաստանի վարչապետները դրական առաջընթաց են նկատում
05.09.2016 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների միջեւ, եւ երկկողմ հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել:
Այս մասին Հովիկ Աբրահամյանն ասել է Երեւանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո:
«Ձեր այցելությունն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը եւ´ քաղաքական, եւ´ տնտեսական առումով: Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարեւորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»,- ասել է ՀՀ Վարչապետը:
Գիորգի Կվիրիկաշվիլին եւս արձանագրել է վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերությունների դրական առաջընթացը:
«Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջեւ տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, եւ արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը եւ առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել հետագա քայլերը:
Էներգետիկայի եւ տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության տեսանկյունից կողմերը կարեւորել են Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի աշխատանքների արագ ընթացքը, Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցումը:
Վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են եւ ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: