ՀՀ-ԼՂՀ երկրորդ մայրուղու վերանորոգմանը կուղղվի եւս 1,2 մլրդ դրամ

02.09.2016 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 1,2 մլրդ դրամ ուղղել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:

Միջոցները կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի երկարությունը կազմելու է 116 կմ: Այն ծառայելու է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն այլընտրանք եւ լինելու է ՀՀ-ն ԼՂՀ-ին կապող երկրորդ մայրուղին:

Ամբողջ ծրագրի արժեքը կազմում է մոտ 13 մլրդ դրամ։

Դիտում՝ 4065

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW