«Իդրամ» վճարային համակարգը գործարկել է հաշվառման հաշվին բանկային քարտ կցելու ծառայությունը:Ինչպես նշել են ընկերությունում, համակարգում մեկ անգամ մուտքագրելով բանկային քարտի տվյալները եւ այն կցելով հաշվին` օգտատերերը հնարավորություն կստանան ավտոմատ համալրելու «Իդրամ» հաշվառման հաշիվը կցված քարտից՝ վճարումներ կատարելիս ընտրելով բանկային քարտը որպես վճարման միջոց: «Այս ծառայությամբ համակարգը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր բանկերի քարտապաններին` իր միջոցով իրականացնելու առցանց վճարումներ եւ փոխանցումներ իրենց բանկային քարտերի հաշիվներից վայրկյանների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունում տեղեկացրել են, որ օգտատերերը կարող են «Իդրամ» հաշվառման հաշվին միաժամանակ կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչեւ 10 քարտ (ArCa, MasterCard եւ Visa):Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:Ծառայությունն արդեն գործում է www.idram.am կայքում, նաեւ iOS եւ Android հարթակներում հասանելի բջջային հավելվածում՝ «Իդրամ» դրամապանակում: Tweet Դիտում՝ 9080