ՀՀ Կենտրոնական բանկը նախօրեին ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան: Ինչպես հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունից, ոլորտի կարգավորիչը գրանցել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (պահպանվող բանկ) եւ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (միացող բանկ) միացման պայմանագիրն ու փոխանցման ակտը:Հայէկոնոմբանկն այսուհետեւ կհանդիսանա ԲՏԱ Բանկի իրավահաջորդը:Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 18-ին Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի բաժնետերերը կողմ էին քվեարկել բանկերի միացմանը, ինչի արդյունքում ԲՏԱ Բանկը դադարելու էր գործել որպես առանձին իրավաբանական անձ, իսկ նրա բոլոր իրավունքներն ու պարտականություններն անցնելու էին իրավահաջորդ բանկին՝ Հայէկոնոմբանկին: Tweet Դիտում՝ 43862