Վարորդների կողմից գրանցվող ԱՊՊԱ պատահարների վնասի շեմը բարձրացվել է

24.08.2016 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՊՊԱ ոլորտում սեպտեմբերի 1-ից մինչեւ 100 հազ. դրամ վնասներով ավտովթարները վարորդները կկարողանան գրանցել ինքնուրույն` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով` ներկայում գործող 50 հազ. դրամի փոխարեն:

Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Նրա խոսքով` այս որոշումը պայմանավորված է 2016թ. մարտից ներդրված՝ պատահարի ինքնուրույն գրանցման համակարգի հաջող գործարկմամբ, որն էականորեն պարզեցրել է վթարի գրանցման եւ վնասի հատուցման գործընթացը:

«Պարզեցված համակարգի ներդրման արդյոնքում միայն մարտ ամսին վարորդներն ինքնուրույն գրանցել էին 230 պատահար, որոնցով վճարվել է շուրջ 10 մլն. դրամ ապահովագրական հատուցում: Իսկ հուլիսի տվյալներով արդեն ունենք 430 ցուցանիշը` 17 մլն դրամ հատուցմամբ: Այս փոփոխությամբ ակնկալում ենք ունենալ ինքնուրույն գրանցված 1200-1500 պատահար»,- նշել է Վահան Ավետիսյանը:

Բացի այդ, համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող պատահարների դաշտից դուրս բոլոր մնացած վթարները սեպտեմբերի 1-ից կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից` ԱՊՊԱ Բյուրոյի եւ ՀՀ ՃՈ միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում:

«Նման դեպքերում պատահարի վայր պետք է հրավիրել ճանապարհային ոստիկանությանը, իսկ ապահովագրական ընկերություններին պատահարի մասին տեղեկացնել դրա տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում»,- ասել է Վահան Ավետիսյանը:

Դիտում՝ 4621
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW