Երեւանում օգոստոսի 22-ին կայացել է առեւտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը:Ինչպես հայտնել են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, նիստը նախագահել են ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ու Չինաստանի կոմերցիայի նախարարի տեղակալ Ծյան Քըմինը։Նիստի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, երկկողմ առեւտրի, առողջապահության, արդյունաբերության, ավիացիայի, նորարարական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ամփոփվել ձեռքբերված արդյունքները։Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է 2017-ին Պեկինում: Tweet Դիտում՝ 3590