Երեւան, 31 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կառավարությունը հաստատել է հիփոթեքային վարկավորման ծրագիրը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԼՂՀ կառավարության մամլո կենտրոնում, սա առաջին երկարաժամկետ ծրագիրն է, որն ուղղված է բնակիչների բնակարանային պայմանների բարելավմանն ու հանրապետությունում բնակարանային շինարարության խթանմանը: Ծրագրի համաձայն, հիփոթեքային վարկի չափը կազմելու է մինչեւ 15 մլն դրամ, սակայն այն չպետք է գերազանցի բնակարանի վաճառքի կամ սեփական տան շինարարության գնի 80%-ը: Վարկը տրամադրվելու է մինչեւ 20 տարի ժամկետով` տարեկան 6% տոկոսադրույքով: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը նշել է, որ շուտով ներդրվելու է նաեւ սոցիալական հիփոթեքային ծրագիրը, որը նույնպես ուղղված է լինելու բնկաչության բնականարային պայմանների բարելավմանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7551